կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-03 20:15
Քաղաքական

Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ առկա է տնտեսական կապերի զարգացման լուրջ ներուժ. Հովիկ Աբրահամյանը` Գերմանիայի դեպանին

   Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ առկա է տնտեսական կապերի զարգացման լուրջ ներուժ. Հովիկ Աբրահամյանը` Գերմանիայի դեպանին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

 Վարչապետը շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք:

 

Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ պարոն Քիսլերի գործունեությունը կնպաստի Հայաստանի և Գերմանիայի միջև քաղաքական, տնտեսական հարաբերությունների հետագա սերտացմանն ու ամրապնդմանը:

Վարչապետը նշել է, որ առկա է տնտեսական կապերի զարգացման  լուրջ ներուժ և դրա իրացման գործում կարևորել հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը:

 Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել երկու երկրների և ժողովուրդների շահերից բխող յուրաքանչյուր նախաձեռնության իրականացման:

 Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մաթիաս Քիսլերը վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր՝ ի նպաստ երկու պետությունների միջև բազմաոլորտ համագործակցության խորացման և ընդլայնման:

  Դեսպանն արդյունավետ է գնահատել Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված փոխգործակցությունը մի շարք բնագավառներում, այդ թվում տնտեսական, էներգետիկ, հումանիտար և այլն:

  Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին, մեր երկրում իրականացվող սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր: