Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանել է մի քանի հարցերի:
Խոսելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի դիրքորոշման մասին, մասնավորապես, թե արդյո՞ք Գերմանիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, և արդյո՞ք Գերմանիայի նախագահը կարտասանի «ցեղասպանություն» եզրույթը, դեսպանը նշեց. «Մենք պատկերացում չունենք, թե ինչ բառապաշար կօգտագործվի, բայց անպայման անդրադարձ կկատարվի այդ խնդրին: Բոլորս գիտակցում ենք, որ սպասումները շատ են, բայց իրականում չգիտեմ` ինչ կասի Գերմանիայի նախագահը: Նա շատ ինտելեկտուալ անձնավորություն է, նրա արմատները Արևելյան Եվրոպայից են: Բոլորս հուսով ենք, որ ճիշտ մոտեցում կունենա: Վաղը կլինի Բունդեսթագի նիստ, կլինի քվեարկություն: Ես չեմ կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինի այն, սակայն կարող եմ ասել, որ հին տեքստերը խմբագրվելու են: Եկեք սպասենք վաղվան, տեսենք` ինչ կլինի»:
Yerkir.am-ի այն հարցին, թե կարո՞ղ են Մերկելի վրա ազդել Թուրքիայից ստացվող զանգերը, Գերմանիայի դեսպանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Թուրքիայի որևէ զանգ կարող է ազդել Գերմանիայի վրա: Վստահ եմ, որ ինչ էլ ասվի կամ արտասանվի, դա չի լինելու Թուրքիայի դեմ, դա նվիրված կլինի պատմական փաստին: Վստահաբար բոլորս ուզում ենք ապրել խաղաղության մեջ, չէ՞ որ ձեր պաշտոնյաներն են ասում, որ բաց են երկխոսության համար: Մենք այնպես չէ, որ հայամետ ենք կամ թուրքամետ, մենք փորձում ենք օգտակար լինել երկխոսություն կառուցելու հարցում»:
Դեսպանը հրաժարվեց մեկնաբանել Էրդողանի երեկվա ելույթը` ընդգծելով, որ ինքը Էրդողանի դեսպանը չէ: