Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում արդարադատության նախարարությունը ներառել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծ, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության խստացմամբ: Ժամանակակից տեխնիկական առաջընթացի պայմաններում հրապարակայնորեն, այդ թվում՝ զանգվածային հաղորդակցության միջոցների գործադրմամբ ահաբեկչական գործողությունների կատարման կոչերը իրենցից բարձր հանրային վտանգավորություն են ներկայացնում:
Հատկանշական է, որ ՀՀ քրեական օրենսգրքում քրեական պատասխանատվություն նախատեսված է միայն որոշ հանցագործություններ կատարելու հրապարակային կոչերի համար: Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, իսկ 385-րդհոդվածը՝ ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչերի համար:
Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասում և 2251 հոդվածի 2-րդ մասում քրեական պատասխանատվություն է նախատեսվում համապատասխանաբար զանգվածային անկարգությունների ժամանակ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերի և հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերի համար:
Ահաբեկչության հետ կապված հանցագործություններ կատարելու հրապարակային կոչերի դեմ քրեաիրավական միջոցներով պայքարելու անհրաժեշտությունը հիմնավորվում է հիշյալ երևույթի բարձր հանրային վտանգավորությամբ, օրեցօր աճող տարածվածությամբ, ինչպես նաև պետության վրա դրված կոնվենցիոն պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ:
Նախագծի ընդունմամբ կքրեականացվեն ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հանցագործություն կատարելու հրապարակային կոչերը՝ ուղղված ահաբեկչության դեմ պայքարում պետության քրեական քաղաքականության խստացմանը, այդ հանցագործությունների կանխմանը և պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը: