|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց տարին: Ասուլիսից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա անդրադարձավ նաև իր՝ բիզնես դասի ավիատոմսերով երթևեկելուն: Հարությունյանն ասաց, որ արդեն ծիծաղելի է համարում այդ թեմային անդրադառնալը, սակայն շեշտեց՝ նոր չէ, որ բիզնես դասի ավիատոմսերով է թռչում կամ թռչելու է:
«Պատրաստ եմ եղել ընդհանրապես բյուջեի հաշվին չթռնել, ուղղակի գործառույթները թույլ չեն տվել, ձևակերպվել է էկոնոմ դասի տոմս, տարբերությունն էլ ես եմ վճարել: Այստեղ գալով՝ ես չեմ փորձում Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ և էկոնոմ դասով թռնել, որ դուր գամ հասարակությանը: Բիզնես դասով եմ թռնելու և թռնելու եմ իմ հաշվին, եթե պետության ընթացակարգերը թույլ տան: Հեծանվով ման չեմ գալու, ձիով ման չեմ գալու»,- ասաց ՊԵԿ նախագահը: