կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-04 13:52
Քաղաքական

Ես ավելի շուտ կարող է դուրս գամ ՀՀԿ-ից, քան ինձ կհեռացնեն. Ֆելիքս Ցոլակյան

Ես ավելի շուտ կարող է դուրս գամ ՀՀԿ-ից, քան ինձ կհեռացնեն. Ֆելիքս Ցոլակյան

Ես ավելի շուտ կարող է դուրս գամ ՀՀԿ-ից, քան ինձ կհեռացնեն. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը:

Հարցին՝ նա մտահոգված չէ՞, որ իրեն նկատողություն են անում, նա պատասխանեց. «Հա, ահավոր վախեցած եմ»։

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել էր, որ, կանոնակարգի համաձայն, եթե պատգամավորը երեք անգամից ավելի հակառակ է քվեարկում խմբակցության կարծիքին, նրա հարցը դրվում է հեռացման: Նա ասել էր, որ Ցոլակյանը երկու անգամ է դեմ քվեարկել ՀՀԿ քաղաքական որոշումներին, ինչի համար նրան նկատողություն է հայտարարվել։

Ֆելիքս Ցոլակյանը մայիսի 1-ին կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը, մինչդեռ ՀՀԿ-ն դեմ էր քվեարկել: