| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարություն ուներ: Նա տեղեկացրեց, որ աշխատանքներ են ընթանում, որ ճանապարհորդելու քաղաքականությունը փոխվի, և ենթադրաբար, փետրվար-մարտ ամիսներից սկսած, կգործի տոմսերի պատվերի կենտրոնացված համակարգ: Ներկա պահին կառավարությունը մշակում է այդ ճանապարհորդային քաղաքականությունը:
Դավիթ Հարությունյանը նշեց. «Առաջարկվում է երեք հիմնական մոտեցում` ուսումնասիրելով այլ երկրների փորձը: Առաջարկվում է հետևյալը` հիմնական կանոնն այն է, որ բոլոր աշխատողները ուղևորվում են էկոնոմ դասի չվերթերով, ընդ որում` գնվում է ամենաէժան տոմսը, որը չի ենթադրում վերադարձ, ժամկետի փոփոխություն: Տոմսի կատեգորիան փոխվելու է հատուկ թույլտվության հիման վրա: Երկրորդ խմբի մեջ են մտնում նախարարները, որոնց համար նախատեսվում է էկոնոմ դասի տոմս, բացառությամբ այն դեպքերի, երբ թռիչքի տևողությունը 8 ժամից ավելի է: Եվ երրորդ խումբը անվտանգության խորհրդի անդամներն են, որոնց համար նախատեսվում է բիզնես դասի տոմս»:
Վարչապետը առաջարկեց. «Պետք է բոլորի կարծիքը հիմնավոր լսել, նոր կընդունենք որոշում»: