| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ծախսերի օպտիմալացման գնալու հայտարարությանը, նշեց, թե մեքենաների կրճատում ԿԳՆ-ում չի լինի:
«Մեր նախարարությունն ունի 4 մեքենա՝ երկու փոխնախարարների մեքենա, իմը և աշխատակազմի ղեկավարինը: Կոնկրետ նախարարության մասով կրճատում դժվար թե լինի, բայց մեր ուղեկից կառույցներում պետք է նայենք: Եթե խոսում ենք օպտիմալացման մասին, ապա պետք է նայենք 3 հարթությամբ՝ նախարարություն, մեր ուղեկից կառույցները՝ Կրթության ազգային ինստիտուտը` իր կառույցներով, Լեզվի տեսչությունը, Լիցենզիոն գործակալությունը և այլն: Երրորդ՝ մեր ամբողջական համակարգը՝ դպրոցներ և այլն: Համենայն դեպս, մյուս շաբաթ կփորձենք ինչ-որ առաջարկներ ներկայացնել»,- ասաց Մկրտչյանը՝ հավելելով, որ չի բացառվում` աշխատանքների կարգավորման համար որոշ ուղղություններ ավելի ուժեղացնեն, օրինակ՝ ավագ դպրոցների համար ստեղծվի հատուկ բաժին և այլն:
Ինչ վերաբերում է ծախսերի օպտիմալացմանը, ԿԳ նախարարը նշեց. «Իմ ամբողջ գործունեության ընթացքում որևէ դեպք չկա, որ պետական բյուջեից մեկնեմ բիզնես կլասով՝ ո՛չ հիմա, ո՛չ անցյալում: Գտնում եմ, որ ՀՀ ԿԳ նախարարը պետք է օգտվի էկոնոմ կլասից: Իսկ եթե հրավիրում են բիզնես կլասով, ապա հաճույքով կթռչեմ»: