|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր այցը Աստանա իրականացրել է էկոնոմ կլասի չվերթով. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Նրա խոսքով՝ այսուհետ սա է լինելու նոր կառավարության աշխատաոճը: Աղաջանյանն ընդգծեց, որ Ավինյանը միայնակ է գնացել, ու այս առումով ծախսերը միանշանակ կրճատվելու են։
«Պատվիրակության կազմի թիվն էլ պայմանավորված է լինելու միայն ու միայն անհրաժեշտությամբ։ Որևէ մեկն այսուհետ շրջագայության նպատակով արտերկիր չի մեկնելու: Որպես աշխակազմի ղեկավար` ես եմ որոշում այդ հարցերը, և եթե փոխվարչապետն էկոնոմ կլասով է երթևեկում, ապա մնացած բոլոր նախարարները ևս պետք երթևեկեն էկոնոմ կլասով»,- շեշտեց նա։