Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց քաղաքաշինության ոլորտում տեղի ունեցած գործընթացները:
Նրա խոսքով՝ ոլորտում հիմնական ձեռքբերումներն առաջին հերթին օրենսդրական բնույթի են: «2016 թվականին կառավարությունը հաստատեց, ապա ուղարկեց ԱԺ «Երևանի փոքր կենտրոնի մասին» և «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքները: «Փոքր կենտրոնի մասին» օրենքն անցավ բավականին երկար ճանապարհ, և բոլոր քննարկումների արդյունքում լուծումներ տրվեցին բոլոր այն խնդիրներին և մարտահրավերներին, որոնք կան կառուցապատման մեջ: Մենք վստահ ենք, որ 17 թվականին այդ օրենքը կընդունվի»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ «Ճարտարապետական գործունության մասին» օրենքը ևս շատ կարևոր է` ստեղծվելու է Ճարտարապետների պալատ, որը ոլորտում լուծելու է բազմաթիվ հարցեր:
Շարունակելով ներկայացնել ոլորտի ձեռքբերումները՝ Սարգսյանը նշեց. «Պետական փորձաքննության ինստիտուտը կարողացանք կարգավորել, լուրջ թեթևացում եղավ մասնավոր շինարարության մեջ: Օրենքով ևս մեկ կարևոր հարց լուծվեց, որ մինչև 21 թվականը Հայաստանում որևէ բնակավայր, գյուղ կամ քաղաք չի կարող գլխավոր հատակագիծ չունենալ: Լուծվեց նաև վաստակավոր շինարարի հարցը՝ օրենքով»:
Սարգսյանը համարում է, որ լուրջ աշխատանք կատարվեց` Ֆիրդուսի թաղամասի հետ կապված: «Մոտավորապեց 40 տոկոսի վրա նախագծային աշխատանքներ են իրականացվում, և այդտեղ մենք վստահություն ունենք, որ 17 թվականը կլինի բեկումնային: «Հին Երևան» ծրագրի հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են, և մոտ 20 տոկոսի չափով շինարարական աշխատանքները սկսվել են արդեն»,- հայտնեց նա:
Սարգսյանն ասաց նաև, որ Հյուսիսային պողոտայում ծրագիրն ամբողջապես ավարտված չէ, և հարակից տարածքները ևս կառուցապատման խնդիր ունեն: «100 միլիոն դոլարի շինարարություն կլինի դեռևս այնտեղ«,- նշեց նա:
Անդրադառնալով աղետի գոտուն` Սարգսյանը հայտնեց, որ 2017 թվականին Գյումրի քաղաքի պարտավորությունները կավարտվեն, 18 թվականին՝ երկրաշարժի 30-րդ տարելիցին, գյուղական բնակավայրերի խնդիրը ևս կլուծվի: