կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-09 14:56
Քաղաքական

Օր առաջ ուզում ենք, որ այդ կառուցապատումն իրականանա. քաղաքապետը` Ֆիրդուսիի տարածքի մասին

Օր առաջ ուզում ենք, որ այդ կառուցապատումն իրականանա. քաղաքապետը` Ֆիրդուսիի տարածքի մասին

Ֆիրդուսիի տոնավաճառի առևտրականների հետ բանակցություններ են վարվում: «Մենք դեմ ենք, որպեսզի մարդուն, ով օրվա հացի խնդիրն է լուծում, միանգամից արգելենք այդ գումարը վաստակել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` անդրադառնալով  բողոքին առևտրականների բողոքին:

Հիշեցնենք, որ առևտրականներին պետք է տեղափոխեն այլ շուկաներ, իսկ նրանք ասում են, որ գոնե մինչև տարեվերջ ժամանակ տան իրենց, որպեսզի ապրանքը սպառեն:

Քաղաքապետը նշեց, որ առևտրականների համար պետք է ստեղծեն առևտուր իրականացնելու հարմարավետ պայմաններ: «Հիմա բանակցում ենք այլ շուկաների հետ, որպեսզի Ֆիրդուսիի առևտրականներին անվճար տեղեր հատկացնեն: Իսկ այն, որ առևտրականները պնդում են, թե թաքուն է տարածքն ազատելու որոշումը կայացվել, չի համապատասխանում իրականությանը, քանի որ դեռ մեկ տարի առաջ նրանց տեղեկացրել ենք, որ պետք է տեղափոխենք: Նրանց հետ փորձելու ենք ընդհանուր հայտարարի գալ, որ ոչ ոք իրեն նեղված չզգա: Ինչ վերաբերում է Ֆիրդուսի թաղամասի կառուցապատմանը, ապա մենք օր առաջ ուզում ենք, որ այդ կառուցապատումն իրականանա»,- ասաց քաղաքապետը: