|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Առաջին անգամ չէ, որ Հայաստանում եմ, և ստացածս տպավորությունն այն է, որ մենք պատասխանատու ենք ցեղասպանությունների կանխարգելմանն աջակցելու հարցում. Ծիծեռնակաբերդում Yerkir.am-ին ասաց դոկտոր, իրավագետ Լոպե Գոլդարադսենը, որն Ուրուգվայից այստեղ է եկել՝ «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով՝ Արցախի բարեկամների համաժողովին մասնակցելու:
Մինչ Արցախ մեկնելը՝ նա լատինաամերիկյան երկրներից ժամանած մյուս պատվիրակների հետ ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Պետք է դատապարտենք այս երևույթը, իսկ արդեն տեղի ունեցած ցեղասպանությունները պետք է միջազգային օրենքներով պատժվեն»,- նշեց Լոպե Գոլդարադսենը: Նա հայտնեց, որ ջանք չի խնայում, որպեսզի ՄԱԿ-ի՝ ցեղասպանությունները կանխարգելող կոնվենցիան ներառի նաև «մշակութային ցեղասպանություն/ հասկացությունը:
Հարցին, թե Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում ինչպիսի՞ համագործակցություն է նախատեսում, իրավագետը պատասխանեց՝ հավատում է, որ Արցախյան հարցը միջազգային ճանաչում կունենա՝ քայլներն այդ ուղղությամբ պետք է լինեն: «Ոչ միայն պետությունները, այլև ժողովուրդները Արցախի ժողովրդի պայքարի մասին պետք է իրազեկված լինեն: Բոլորը պետք է զարգացման, ինքնորոշման, ազատ ապրելու և իրենց կամքն արտահայտելու իրավունքն ունենան: Արցախի ժողովուրդն իրավական և արդար ճանապարհով դրանք ձեռք է բերել, և ես համոզված եմ, որ Արցախի Հանրապետության ճանաչումը պետք է իրականանա միջազգային իրավունքի կիրառմամբ»,- ասաց նա: