Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Էրդողանը պատասխանել է լրագրողների մի շարք հարցերին:
Ըստ haberler-ի` լրագրողներից մեկը հարցրել է, թե ինչպե՞ս է գնահատում Գեզի այգու դեպքերի ժամանակ ոստիկանության վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ: Էրդողանտ պատասխանել է. «Գեզի այգու մասին եք խոսում, բայց Ֆրանկֆուրտում, Համբուրգում դարձյալ ցույցեր տեղի ունեցան: Մեր ոստիկանների հետ համեմատվող երևույթներ տեղի ունեցան: Ես այդ փաստերը ունեմ, դրանց մասին ի՞նչ կասեք»:
Անդրադառնալով Գեզի այգուն` Էրդողանն ասել է. «Կ.Պոլսում օպերայի շենք չկար: Ասացինք օպերայի շենք, թանգարան կառուցենք, չուզեցին: Ասացին` թույլ չենք տա, որ անեք»: