կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-09 12:14
Հասարակություն

Աղետի գոտում կա դեռևս 4500 անօթևան ընտանիք. Նարեկ Սարգսյան

Աղետի գոտում կա դեռևս 4500 անօթևան ընտանիք. Նարեկ Սարգսյան
Շուտով կլինի կառավարության որոշում Շիրակի մարզի աղետի գոտու անօթևան բնակիչների համար բնակարանների գնման խնդրի լուծման մասին: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Ըստ նրա` Գյումրիում, անցյալ տարվա տվյալներով, լուծվել է 450 անօթևան ընտանիքներից կեսի բնակարանների հարցը:

«Մենք 2014-ին հայտարարել ենք, որ մինչև 2016-ը կավարտվի քաղաքային հատվածի բնակարանների հարցը, իսկ մինչև 2017-ը՝ աղետի գոտու գյուղական հատվածի բնակարանների հարցը»,- ասաց Նարեկ Սարգսյանը` հավելելով, որ իրենք Շիրակում 20 հազար ընտանիքի հարց են լուծել, կառուցել բազմաթիվ շենքեր և հաշվառման արդյունքում պարզել, որ աղետի գոտում կա դեռևս շուրջ 4500 անօթևան ընտանիք:

«Այդ 4500-ից Մուշ թաղամասում մնացել է 230 ընտանիք, և առաջիկայում գումար կտրամադրվի նրանց բնակարաններ հատկացնելու համար»,- ասաց նախարարը: