|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Լրագրողներն այսօր Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչն է նրան դուր գալիս իր հեղինակած Հյուսիսային պողոտայում:
«Ավելի լավ է` հարցնեք, թե ինչը դուր չի գալիս,- ասաց նա:- Միջավայրը դեռեւս շատ չոր է, բայց համոզված եմ, որ պողոտան շուտով կլինի քաղաքի ամենակարեւոր առանցքներից մեկը»:
«Ինչո՞ւ բազմաթիվ մարդկանց զրկեցին կացարանից` կառուցելով էլիտար շենքեր, որոնք մինչ օրս լիարժեք բնակեցված չեն»` լրագրողի այս դիտարկմանն ի պատասխան` Նարեկ Սարգսյանը նշեց, որ այն քաղաքաշինական չարորակ ուռուցքը, որը կար Երեւանի մարմնի վրա, պետք էր վերացնել, եւ այն, ինչ կառուցված է Հյուսիսային պողոտայում` լավ կամ վատ, համեմատելի չէ նրա հետ, ինչը կար նախկինում:
«Հիմա կա հանրային տարածք, մարդիկ զբոսնում են, հսկայական ժողովուրդ կա այդտեղ: Ես առ այսօր չեմ հասկանում այդ հարցերի իմաստը: Ես կհասկանայի, եթե ասեին` շենքը տգեղ է, բարձր է կամ լայն, բայց քննարկել` արժե՞ր կառուցել, թե չէ, ես դա չեմ հասկանում»,- տարակուսեց ճարտարապետը: