|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձաց արտահանման ծավալներին: Նա նշեց, որ 2016-ին արտահանվել է 143 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, արտահանման ծավալները գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշները: Արտահանման հիմնական ծավալը բաժին է ընկնում Ռուսաստանին` շուրջ 85 տոկոս:
Նախարարն անդրադարձավ նաև տոնավաճառներին` ասելով, որ երկու տոնավաճառ է գործարկվելու, մեկը` Կասյանի տոնավաճառը` հունիսին, մյուսը` հուլիսին, Մաշտոցի պողոտայում: Փոխնախարարի խոսքով` տոնավաճառներին մասնակցում են 13700 գյուղացիական տնտեսություններ: Իսկ դեկտեմբերի 24-ից 30-ը ամենօրյա ռեժիմով գործելու է 2 նախատոնական տոնավաճառ:
Փոխնախարարը նաև հավելեց, որ Ճամբարակում գյուղացիները ռոքֆոր տեսակի պանրի իրացման հետ կապված խնդիրներ ունեն, և նրանց անվճար հիմունքներով առաջարկվել են տեղեր տոնավաճառում` այդ պանիրն իրացնելու համար: