Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանքիների բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառուցված և դեռևս քաղաքացիների սեփականությունը չհանդիսացող բնակարանների (բնակելի տների) հետագա տնօրինման, տիրապետման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: 2009-2012 թթ. ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքում և Մարալիկ բնակավայրում, ինչպես նաև՝ ՀՀ Լոռու մարզի Սպիտակ և Ստեփանավան համայնքներում կառուցվել են բնակարաններ: Սահմանված ժամկետում նվիրատվության պայմանագրեր չկնքելու, իսկ որոշ բնակարաններ՝ նաև բաշխված չլինելու պատճառով, դեռևս հանդիսանում են ՀՀ սեփականությունը:
Որոշմամբ նախատեսվում է բաշխված բնակարանները նվիրաբերել համայնքներին՝ համապատասխան պայմանագրերի հիման վրա այդ բնակարաններն ստացած քաղաքացիներին հատկացնելու պայմանով: Իսկ չբաշխված բնակարաններն անհատույց սեփականության իրավունքով հատկացնել համայքի բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին՝ առաջնահերթությունը տալով սոցիալական այն խմբերում ընդգրկված ընտանիքներին, որոնց բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ ձևավորված է պետական պարտավորություն: Նույն խնդիրն առկա է նաև 2000-2004 թթ. պետբյուջեի, «Լինսի», «Ջոն և Կարեն Հանթսման», «Հայաստան» համահայկական հիմնադրամների և «Ամերիկյան Կարմիր Խաչի» միջոցներով Գյումրի, Վանաձոր և Ստեփանավան համայնքներում կառուցված բազմաբնակարան շենքերի որոշ բնակարանների մասով: Առաջարկվում է այդ բնակարանները ևս նվիրաբերել համապատասխան համայնքներին: