|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.57 |
| EUR | ⚊ | € 439.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.7033 |
| GBP | ⚊ | £ 498.34 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Գյումրիում հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով բնակության համար ոչ պիտանի դարձած, շարքից դուրս եկած տնակների բնակիչներին սոցիալական բնակարաններ կհատկացվեն: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են Գյումրու քաղաքապետարանից:
Գյումրու համայնքապետարան- «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանների բաշխման հանձնաժողովն հուլիսի 15-ին արտահերթ նիստ էր գումարել, որի հիմքում բաշխման ենթակա սոցիալական 6 բնակարանները հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով բնակության համար ոչ պիտանի դարձած, շարքից դուրս եկած տնակների բնակիչներին հատկացնելու հարցն էր: Նիստի սկզբում Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը խոսեց հորդառատ անձրևի պատճառած վնասների, համայնքապետարանի կողմից իրականացված աշխատանքների և մի շարք այլ հարցերի մասին:
Գյումրիում արտակարգ դեպքերի պատճառով հասցված վնասների չափի գնահատման գործընթացը կազմակերպելու և իրականացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովը նախապես ուսումնասիրություններ էր կատարել 104 տնակային ավանում և առանձնացրել 9 ընտանիք: Վերը նշված ընտանքիներից միայն 3-ն են այս պահին տվել իրենց համաձայնությունը՝ ստանալու սոցիալական բնակարան: 3 ընտանիքներին բնակարան տրամադրելու համաձայնություն տվեց նաև սոցիալական բնակարանների բաշխման հանձնաժողովը: