Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունները պարզել են, որ «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ն, որի մասնաբաժինը պանրի շուկայում հասնում է 30 %-ի, առաջինն է բարձրացրել գները, իսկ մնացած տնտեսվարող սուբյկետները հետևել են նրա օրինակին: Առաջին բարձրացումը «Աշտարակ Կաթ»-ի մոտ նկատվել է, երբ այն օգոստոսի նախկին 1488 դրամի փոխարեն պանրի գինը 1599 դրամ է դարձրել, սեպտեմբերին՝ 1668, իսկ այնուհետև 1890 դրամ, իսկ հոկտեմբերի 15-ից՝2480 դրամ:
Տնտեսվարող սուբյեկտների՝ պանրի գների բարձրացման հիմնական հիմնավորումը եղել է կաթի գնի բարձրացումը, որի վերաբերյալ ՏՄՊՊՀ-ի անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի նվազում է տեղի ունեցել: Իսկ գյուղատնտեսական արտադրանքը 2010 թ.–ին 2009 թ.-ի նկատմամբ 17.9 %-ով նվազել է: Սակայն կաթի գների թանկացման հետևանքով պանիրը պետք է առավելագույնը 380 դրամով թանկանար, այլ ոչ թե կրկնակի՝ մինչև 800 դրամ:
ՏՄՊՊՀ-ն տեղեկացրեց, որ նոյեմբերի 17-ից «Աշտարակ կաթ»-ը պանրի գինը 400 դրամով իջեցրել է՝ փաստորեն գինը թողնելով միայն պանրի թանկացման հետ կապված ավելացումներով: «Աշտարակ կաթ»-ի այս քայլին հետևել են նաև մյուս տնտեսվարողները:
Չնայած որ «Աշտարակ կաթ»-ը չունի գերիշխող դիրք պանրի շուկայում, այն այնուամենայնիվ ունի իշխանություն նշված շուկայում և կարողանում է ազդել շուկայի վրա, քանի որ նա է սկսել գների գերաճը, իսկ մնացածը՝ հետևել նրան, նույնը տեղի է ունեցել գներն իջեցնելիս:
Սակայն հայկական օրենսդրության բացի պատճառով «Աշտարակ կաթը» ենթակա չէ պատասխանատվության, ի տարբերություն միջազգային փորձի, որտեղ նմանատիպ դեպքերում տնտեսվարող սուբյեկտները միևնույնն է ճանաչվել են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ: Սա ՏՄՊՊՀ նախագահը մեր օրենսդրության «անհիմնական բաց» անվանեց և ասաց, որ ԱԺ ուղարկված իրենց նոր օրենսդրական փաթեթում այդ խնդիրը լուծված է: