|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Գարնանը պանիր չի լինի»,- համոզված են Հայաստանի պետական ագրարային համալսարանի մասնագետները: Պանրի թանկացումն ագրարային համալսարանի պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աշոտ Աղաբաբյանը պայմանավորում է պանրի արտահանման ծավալների ավելացմամբ:
«Կաթ չկա պանիր արտադրելու համար, ինչն այս շրջանի համար տրամաբանական է, արտադրողներն էլ հասկացել են, որ հնարավորություն ունեն արտահանել ավելի թանկ, հետևաբար գները բարձրացնում են նաև այստեղ»,- պանրի թանկացման հարցը պարզաբանելով` բացատրեց Աղաբաբյանը:
Սակայն պաշտոնական վիճակագրության տվյալները փաստում են, որ անցյալ տարվա համեմատ պանրի արտահանման գներն այս տարվա առաջին ինն ամիսների տվյալներով որոշակիորեն իջել են: Եթե 2009թ.-ին 1կգ պանրի արտահանման միջին գինը կազմել է 1200 դրամ, ապա այս տարվա ինն ամիսների ընթացքում այդ ցուցանիշը կազմել է 1116 դրամ:
Ստացվում է, որ պանիր արտահանողներն արտաքին շուկայում կրած կորուստները ձգտում են փոխհատուցել ներքին շուկայում գների բարձրացման հաշվին: Թերևս, սա է «Հայկական պանիր» ծրագրի ողջ հմայքը:
Այս թեմայով տես նաև այստեղ