կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-27 00:07
Տնտեսական

Սկզբից պանիրն է թանկացել, հետո` կաթը

Սկզբից պանիրն է թանկացել, հետո` կաթը

«Գյուղատնտեսության համար տարին ծանր էր, բայց դա չի նշանակում, որ բերքի համար պայքարելու միջոցներ չունեինք,  կորուստները մեծ էին»,- հայտարարել է ՀՀ ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

 

Նա տեղեկացրեց, որ նախորդ տարվա համեմատ գրանցվել է բանջարեղենի է 35-40 տոկոս անկում` 2009-ի 822.000 տոննայի փոխարեն 2010-ին ունեցել ենք 670.000 տոննա բերք: Ըստ Հրաչ Բերբերյանի հրապարակած տվյալների`պտուղը նախորդ տարի եղել է 332 հազար տոննա, այս տարի`124 հազար: «Պաշտոնական տվյալներով հայտարարվում է, որ ունենք 550 հազար տոննա կարտոֆիլ, սակայն իրականում այս տարի ունենք 320-ից 350 տոննա կարտոֆիլ»,- ասաց նա:

 

Հացահատիկային ոլորտում նույնպես գրանցվել է անկում` մոտ 30 տոկոսի չափով: Բերբերյանը տեղեկացրեց, որ կրծողներն արդեն սկսել են ոչնչացնել նոր ծիլերը: «Հայաստանում կրծողների համաճարակ է: Մենք դեռ գարնանն էինք զգուշացնում, որ այդպես կլինի, սակայն ոչինչ չարվեց»,- ասաց Բերբերյանը և ավելացրեց, որ ամեն տարի պետք է փոխել թունաքիմիկատի տեսակը, հակառակ դեպքում կրծողներն ընտելանում են դրանց:

 

Անդրադառնալով Հայաստանում պանրի թանկացման խնդրին` Հրաչ Բերբերյանն ասաց, որ իրականում Հայաստանում ավելի շուտ պանիրն է թանկացել, հետո նոր կաթի գին ավելացել, այլ՝ ոչ հակառակը: «Պանրի տեխնոլոգիան գործընթաց է, որը տևում է 2-3 ամիս: Եթե կաթը թանկանում է 20-ից 30 դրամով նոյեմբերի սկզբին, պանիրը պատրաստվել է ամառվա կաթից, ինչպե՞ս կարող էր պանրի գինը բարձրանալ»,- ասաց նա: