կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-20 10:47
Հասարակություն

Հաշվետվություն -2016

Հաշվետվություն -2016
Արդեն չորրորդ տարին է, ինչ տարեվերջին ավանդույթ դարձած աշխատանքային հաշվետվություն եմ ներկայացնում ոչ միայն Բաղանիսի ազգաբնակչությանը, այլև ՖԲ-յան հանրությանը: 2016 թվականն էլ սահմանամերձ Բաղանիսի համար բեղուն էր. չնայած սահմանի լարվածությանը՝ մենք չշեղվեցինք մեր բռնած ուղուց և շարունակելու ենք աշխատել մեր Բաղանիսի համար:
 
1. Ըստ ՀՀ զինապարտության մասին օրենքի 26-րդ հոդվածի 1-ին, 2-րդ , 4-րդ և 29-րդ հոդվածի 1-ին կետերի՝ ՀՀ ՊՆ-ի N հրամանի համաձայն՝ 2016թ-ի փետրվարի 8-ից- 12-ը Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի պահեստազորային և աշխարհազորային 81 հոգանոց անձնակազմի հետ անցկացվեցին ուսումնավարժական հավաքներ:
 
2. Գյուղի խմելու նոր ջրագծի կառուցում՝ 16 կմ ընդհանուր ցանց, երկու ՕԿՋ 200 և 50 տոննա տարողությամբ: Բաղանիսում ամբողջովին լուծվեց խմելու ջրի հարցը: ԻՖԱԴ-ի ԾԻԳ-ի ծրագրով և Ինտերնեյշնլ Մասիս Տոբակո ՍՊԸ-ի մասնակցությունը 10%-ի չափով: Ընդհանուր բյուջեն ՝ 263 մլն ՀՀ դրամ:
 
3. Ոռոգման ցանցի կառուցում 2,4 կմ երկարությամբ՝ Հայաստան համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ 39 մլն ՀՀ դրամ: 35 հա ոռոգելի տարածքի ավելացում:
 
4. Մեղվապահության զարգացման ծրագիր՝ 18 ընտանիքի հատկացվեց 4-ական մեղվափեթակ, ծրագրի բյուջեն 31 500 ԱՄՆ դոլար՝<< Սահման>> ՀԿ միջոցով և One Armenia-ի դրամահավաքության շնորհիվ:
 
5. Բաղանիսի ԲՄԿ-ի հիմնովին վերանորոգում (Բաղանիսի մանկաբարձական կենտրwն) և արևային էներգիայով տաքացման փորձնական համակարգի կառուցում: «Փարոս» հիմնադրամ 21500 ԱՄՆ դոլար:
 
6. Անասնապահության և գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագիր: Շահառու են հանդիսանում երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող 20 ընտանիք: Ծրագիրը դեռևս շարունակվում է փուլային տարբերակով: «Փարոս» հիմնադրամ մոտ 40 000 ԱՄՆ դոլար բյուջեով:
 
7. Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ՀՀ ԳՇ պետի N հրամանով Բաղանիսում կազմավորվեց կամավորական վաշտ: Վաշտը գյուղի սահմանամերձ հատվածներում ծառայություն իրականացրեց ապրիլի 4-ից մայիսի 18-ը:
 
8. Բնական գազի ներտնային միացումների գործընթացի սկսում: Առաժմ կա 22 շահառու: Ընդհանուր գազատարը կառուցվել էր 2012-2013 թթ-ին:
 
9. Գյուղի ևս մեկ թաղամասի գիշերային լուսավորման ցանցի անցկացում` Բաղանիսի գյուղապետարանի միջոցներով` 997 000 ՀՀ դրամ:
 
10. Գյուղում մինի բիզնես ծրագրերի ֆինանսավորում, շահառուների քանակը՝ 5: «Սահման» ՀԿ-ի միջոցով և ամերիկյան «Հայ Արծիվներ» կազմակերպության ֆինանսավորմամբ: Բյուջեն 3 մլն ՀՀ դրամ:
 
Վերջաբանի փոխարեն 2017-ին պահպանել աշխատանքային ռիթմը ու շարունակել շենացնել սահմանապահ Բաղանիսը՝ ի շահ բոլորիս:
Առողջ եղեք:
 
Հարգանքներով՝ Նարեկ Սահակյան