Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տավուշի Բաղանիս համայնքի ղեկավար` դաշնակցական Նարեկ Սահակյանը իր երկու տարվա գործունեության մասին ուշագրավ հաշվետվություն է ներկայացրել «Ֆեյսբուք»-ի իր էջում: Հատկանշական է , որ հաշվետվությունը ներկայացրել է իր ընտրողներին՝ համայնքի բնակիչներին: Ստորև ներկայացնում ենք հաշվետվությունը` որպես բացառիկ օրինակ մյուս համայնքների ղեկավարների համար:
2012թ հոկտեմբերի 23-ից կիսատ աշխատանքների շարունակություն, սեփական եկամուտերի հավաքագրում, բյուջեի կատարողականը հասցնելով 103%-ի:
2013 թվական
1.Ոռոգման ջրագծի կառուցում, 12 հա խաղողի այգիները ապահովվեց մշտական ջրով: (10 մլն դրամ հատկացում պետբյուջեից )
2.Գազաֆիկացման աշխատանքներ..Դեռևս ընթացքի մեջ են (380 մլն դրամ):
3. Նախակրթարանի բացում գյուղի ավագ խբի 4-5 տարեկան շուրջ 20 սաների համար: (Վարդանյաններ հիմնադրամ և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպություն, Բաղանիսի գյուղապետարան):
4. « Անկախության նահատակների հիշատակին » հուշաքարի տեղադրում Բաղանիսի միջնակարգ դպրոցի բակում:
5.Ազգային ոգին վառ պահելու համար գյուղի մեջ կանգեցվել է 15 մ բարձրության վրա եռագույն դրոշ և Բաղանիսի Հարսնաքար սարի գլխին միացվել է գիշերային լուսավոր խաչ, որը պարզ երևում է հակառակորդի դիրքերից:
6. Գիշերային փողոցային լուսավորության ապահովում շուրջ 5 թաղամասերում (3000$ կանադահայ դաշանակցական ընկերների օգնություն և բնակչության կամավոր աշխատանք):
7. 12 տարի ընդմիջումից հետո Բաղանիսում փորձնական 15 հա աշնանացան ցորեն ցանվեց:
8.Բոլոր պետական տոների և ազգային տոնակատարությունների պատշաճ կատարում:
9. Սեփական եկամուտների հավաքագրում.բյուջեի կատարողական 109 -%
2014 թվական
1.Աղբահանության կազմակերպում. Ժամանակակից աղբամանների տեղադրում թվով 15 հատ ( 2000$ Բաղանիսի լավագույն բարեկամ ամերիկահայ Հարություն Կարմիրյանի կողմից):
2.Նախակրթարանի համար խաղահրապարակի կառուցում « Բնատաճար » բարեգործական կազմակերպության կողմից և իմ լավ ընկեր Ապրես Զոհրաբյանի օգնությամբ( 650 000 դրամ ծրագրի արժեքը ):
3.Բաղանիսի միջնակարգ դպրոցի պատմության դասարանի նյութերի համալրում և ձևավորում: ( Գումարը 500 $ Հարություն Կարմիրյանի կողմից):
4. Գյուղատնտեսական շուկայի կառուցում ( Յալկեզեան հիմնադրամ):
5. Ճամբար-2014 Բաղանիսում, մասնակցեց 8-13 տարեկան շուրջ 120 երեխա ( ՀՅԴ Լոս-Անջելեսի Երիտասարդկան միություն):
6. Թվով 5 ժամանակակից կանգառների տեղադրում գյուղի ողջ երկայնքով:
( Ընդհանուր արժեքը 3000$. Հարություն Կարմիրյանի աջակցությամբ )
7. Տնամերձ այգիների ոռոգման ջրի ցանցի կառուցում շուրջ 3800 մետր,արդյուքում 54 հա տնամերձ այգի ունեցավ ինքնահոսի ոռոգման ջուր:( կանադահայ բարերար Ջո Յալկեզեան հիմնադրամ, ՇԵՆ հասարակական բարեգործական կազմակերպություն, Բաղանիսի գյուղապետարան համաֆինանսավորում .շուրջ 12 մլին դրամ):
8.Գյուղի « Վերին թաղ» կոչվող թաղամասի համար խմելու ջրագծի կառուցում 2.5 կմ ,աշխատանքները ավարտական փուլում են:( Ֆիասավորման աղբյուրներ՝ Վարդանյաններ հիմնադրամ,ՊՆ նախարար պրն. Սեյրան Օհանյան, Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպություն և բնակչության հասարակական հիմունքներով աշխատանք):
9. Բնապահպանական միջոցառումներ՝ ծառատունկ:
10. Վաղը գյուղի գերեզմանատուն տանող ճանապարհի խճապատում:
Վերջաբանի փոխարեն
2015-ին նախատեսված ծրագրերի իրականացում:
Հարգանքներով Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյան:
լուսանկարները՝ Ն.Սահակյանի