Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունը հրապարակել է հաշվետվություն 2016 թ. սեպտեմբերի 1-ից 2017 թ. օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում տարբեր ոլորտներում արձանագրված արդյունքների վերաբերյալ: Ըստ այդմ, տնտեսության առաջընթացում գործարար միջավայրրի վերաբերյալ արձանագրվել է.
1. WB «Doing Business» զեկույցի շրջանակում հաստատվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագիրը։ Հաստատված 49 միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է, որ ՀՀ դիրքը 190 երկրների շարքում 38-րդ տեղից այլ հավասար պայմաններում կբարելավվի 12 կետով:
2. Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված իրավական կարգավորումներ՝ նվազեցվել է գյուղատնտեսության ոլորտի ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների կողմից սպառվող բնական գազի սակագինը: • Հստակորեն սահմանվել են հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու հանցագործություն համարվող բոլոր գործողությունները, ինչպես նաև կրկնակի բարձրացվել է դրանք չվճարելու խոշոր չափի նվազագույն շեմը` 2 միլիոնից դառնալով 4 միլիոն դրամ: • Հաստատվել են ԱԱՀ գումարներն արտահանողներին վերադարձնելու պարզեցված ընթացակարգեր՝ մինչև 20 մլն ԱԱՀ գումարների վերադարձի համար սահմանելով 4 օր․ • Ոչ պետական մարմիններին (լիազորված օպերատորներ` Հայփոստ, Արդշինբանկ, Ամերիաբանկ և Կոնվերս բանկ) վերապահվել են պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որոշ գործառույթներ:
3. Գործարարների հետ քննարկումների արդյունքում խնդիրների բացահայտում և հնարավոր լուծումների մշակում՝ • Ռուսաստանի Դաշնությունից ալմաստի հումքի մատակարարումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հստակեցվում են ընթացակարգերը։ Արդյունքում կսկսվեն ալմաստի հումքի կանոնավոր մատակարարումները ՌԴ Գոխրանից:
4. Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին, սկսնակ ձեռնարկատերերին և նորարարության զարգացմանը. 6 • «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ կողմից 2016 թ. սեպտեմբեր ամսից ի վեր թվով 63 տնտեսվարողի տրամադրվել են ընդհանուր 2․3 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով արտոնյալ վարկեր։ • ՏՏ ոլորտում երկարաձգվել է հարկային արտոնություններից օգտվելու նախկին ժամկետը` 2020 թ. հունվարի 1-ի փոխարեն արտոնություններից օգտվելու ժամկետը սահմանվել է 5 տարի: 2016 թ․ սեպտեմբերից – մինչ այժմ հավաստագրվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 144 սկսնակ ընկերություն: