|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.44 |
| EUR | ⚊ | € 432.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.9006 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 137.94 |
Այսօր ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին հարցը, որը ստացել է «1000 դրամների նախագիծ» անվանումը: Ըստ դրա` յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ փոխանցի հատուցման հիմնադրամին:
Հիմնական զեկուցողն է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա նշեց, որ առաջին ընթերցման ժամանակ պատգամավորների հնչեցրած առաջարկությունների ու դիտողությունների մի մասը հաշվի է առնվել, և օրենդրական նախաձեռնությունը լրացվել է ինը օրենսդրական ակտերով:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ համալրումները տեղին են, սակայն օրենսդրական նախաձեռնությունն էլ ավելի տեղին կլիներ ու կատարյալ, եթե պարտադիր բաղադրիչը դառնար կամավոր: Պատգամավորը բարձրացրեց հիմնադրամների նկատմամբ ժողովրդի վստահության բացակայության հարցը` օրինակ բերելով «Մարտիկ» հիմնադրամը:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ ինքն ուսումնասիրել է այդ խնդիրը ու պարզել, որ կամավոր սկզբունքով այդ հիմնադրամին նվիրատվություններ են արվել, ընդհանուր առմամբ` 1 միլիոն 200 հազար դոլար: Նախարարը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ այդ գումարն ամեն դեպքում քիչ է, քան եթե գումարը հավաքվեր 1000 դրամ պարտադիր վճարներով: Հետևաբար, որոշել են պահպանել պարտադիր սկզբունքը:
Քվեարկությամբ օրենսդրական նախաձեռնությունը մտավ օրակարգ` երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար: