Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընտրական օրենսգրքի նախագծի հանրային քննարկման ընթացքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործող ղեկավար Բարբարա Դևիսը հույս հայտնեց, որ ՀՀ նոր Ընտրական օրենսգիրքը կկարողանա լուծել ամենակարևոր խնդիրը՝ վստահության մթնոլորտ ձևավորելը, որն, ըստ նրա, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջին երեք զեկույցների մեջ ամենակարևոր շեշտադրումն է:
«Երբ նախորդ անգամ հանդիպեցինք, միայն սեղանի այս կողմից էին ելույթ ունենում: Հույս ունենք, որ այս անգամ մյուս կողմից էլ ելույթ կունենան»,- ասաց նա:
Ելույթ ունեցավ նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և շեշտեց. «Չկան հարցեր, որոնք քննարկելի չեն, և, հաշվի առնելով սեղմ ժամանակացույցը, օր առաջ պետք է ընդունենք, սակայն` առանց շտապելու: Մեղադրում են մեզ, թե ինչու են նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով և շարունակում են վրան աշխատել, պատճառը սեղմ ժամկետներն են, քանի որ նախագծի վրա աշխատանքը շարունակվում է, անգամ` կառավարության կողմից նախագիծը հաստատելուց հետո:
Էլեկտրոնային միջոցն օգտագործելու վերաբերյալ ասեմ, որ այն արդյունավետ կլինի կրկնակի քվեարկության և այլոց փոխարեն քվեարկության դեմ պայքարում, եթե պատշաճ ձևով իրականացվի: Կարծում եմ՝ էլեկտրոնային գրանցման համակարգի հաջողության գրավականն այն է, որ ունենք էլեկտրոնային ցուցակներ, և շահագրգիռ անձը հնարավորություն ունի ներբեռնելու և համադրելու` կան արդյո՞ք կրկնություններ, թե՞ ոչ»,- ասաց նա:
Հարությունյանը խոսեց նաև 9-րդ ձևով քվեարկության մասին և ասաց, որ վերջին երեք տարիներին 9-րդ ձևով քվեարկողների թիվը չի փոխվել, ինչը ենթադրում է, որ կարող են վերջին ընտրությունների պատկերը հասկանալ: «Այո, մենք ունեցել ենք ընտրություններ, երբ մարդիկ համատարած կորցրել են անձնագրերը, ունեցել ենք ընտրություն` 1000 հոգի է անձնագիր կորցրել, սակայն դա անցյալում էր: Ընտրական օրենսգրքի հետ կապված` պետք է ներկայացնեն պահանջներ, որոնք տիեզերական չեն և հնարավոր է իրականացնել ՀՀ-ում, հակառակ դեպքում` անիմաստ է ներկայացնել»,- ասաց նա: