Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին հարցը, որը ստացել է «1000 դրամների նախագիծ» անվանումը, ըստ որի` յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ փոխանցի հիմնադրամին:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զեկուցեց, որ տվյալ նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել: Մասնավորապես՝ հիմնադրամն ազատվում է շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հարկերի, պետական և տեղական տուրքերի, ինչպես նաև բոլոր տեսակի վճարների վճարումից:
Նախարարի խոսքով՝ հիմնադրամի միջոցների վրա չի կարող տարածվել բռնագանձում, կիրառվել արգելանք կամ որևէ այլ սահմանափակում որևէ պահանջով, բացառությամբ կյանքին կամ առողջության հասցված վնասներից, ինչպես նաև աշխատավարձի ու դրան հավասարեցված միջոցներից բխող պահանջների, վարկային, փոխառության պայմանագրերով, հիմնադրամի կողմից թողարկված արժեթղթերով պարտատերերի, ինչպես նաև՝ շահառուների պահանջների:
Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ հազար դրամի պարտադիր պահանջը մնում է անփոփոխ, բացառության հետևյալ կատեգորիաների՝ եթե ընտանիքում կա ժամկետային զինծառայող, հաշմանդամ զինծառայող կամ զոհված զինծառայող: