կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-27 14:25
Քաղաքական

Արամ Մանուկյանի շենքն անպայման պահպանվելու է. Նարեկ Սարգսյան

Արամ Մանուկյանի շենքն անպայման պահպանվելու է. Նարեկ Սարգսյան

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր ԱԺ-ում 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ անդրադարձավ իրացված տարածքների բնակիչների խնդիրներին: Նա նշեց, որ մայրաքաղաքի հարյուրավոր ընտանիքներ բախվում են այս խնդրին:

«Բնակիչներն իրենց սեփականության իրավունքը զիջել են շինարարություն իրականացնող ընկերությանը, և բնակիչներ կան, ովքեր մնացել են այդ տարածքներում, վիճելի հանգամանքներում, ու անմարդկային տարածքներում բնակվում են այդտեղ»,- ասաց Վահե Էնֆիաջանը:

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն ի պատասխան ասաց, որ իրենք առնչություն ունեն այս հատվածների կառուցապատման նախագծերը հաստատելու հետ: «Իրացման խնդիրները մեր կոմիտեի լիազորություններից դուրս են: Կարող եմ ասել, որ դա շատ ծանր ժառանգություն էր. բոլորը գիտեն, որ այս վերջին տարիներին հսկայական քայլեր ձեռնարկվեցին, որ այս խնդիրները լուծվեն: 2 տասնյակ ընտանիք մնացել է Ֆիրդուսիում: Այս հարցով հիմա զբաղվում են: Կոնդում ևս այս շենքերի շինարարությունըն ընթացքի մեջ է: Այն չի արվում այն տեմպերով, որը կարող է մեզ գոհացնել, բայց շինարարությունն ընթանում է»,- ասաց Նարեկ Սարգսյանը:

Նա նշեց, որ Կոնդը մեծ տարածք է՝ շուրջ 16 հեկտար, ունի բարդ քաղաքաշինական խնդիրներ, և առ այսօր «վերջնական չկա քաղաքաշինական լուծման բանալի»:

Ինչ վերաբերում է «Հին Երևան» ծրագրին, ապա Նարեկ Սարգսյանն ասաց, որ ծրագիրը դժվարությամբ, բայց առաջ է շարժվում: «Ներդրողները սկսել են աշխատանքները: Նախագիծը հաստատված է, քաղաքապետարանը բոլոր փաստաթղթերը պատրաստել է: Պարզապես մեկ ամիս ուշացավ` նախագիծը փոխվեց: Մոտ ժամանակներես՝ մեկ ամսից, Տերյան փողոցի կառուցման հատվածը կմեկնարկի: Տարվա երկրորդ կեսին արդյունքներն ավելի տեսանելի կլինեն»,- ասաց նա՝ նշելով, որ «Հին Երևան» նախագիծը շուտով վերջնականապես կհաստատվի:

Նարեկ Սարգսյանը հավաստիացրեց նաև, որ Արամ Մանուկյանի շենքն անպայման պահպանվելու է, վերականգնվելու է նաև Աֆրիկյանների շենքը: