Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-01-01 17:16
Առանց Կատեգորիա

Սիրելի՛ Րաֆֆի, բարեւ, բարեւ, բարեւ...

Սիրելի՛ Րաֆֆի, բարեւ, բարեւ, բարեւ...

Սիրելի՛ Րաֆֆի, բարեւ, բարեւ, բարեւ...Բարեւ, հոգնեցիր չէ՞, բա պատկերացնո՞ւմ ես, թե որքան են մարդիկ հոգնել քո բարեւներից, մանավանդ, որ դու միայն բարեւում ես: Ես չգիտեմ, թե ինչու դու ինձ չընդգրկեցիր քո կուսակցության նախընտրական ցուցակում, կամ ինչու ինձ չես հրավիրում հրապարակ, երբ բոլորին ընդգրկում ես եւ բոլորին հրավիրում, բայց իմացիր, որ եթե հրավիրեիր, մենք կհաղթեինք: Միասին կգնայինք Բաղրամյան 26, ես` իշխանություն պահանջելու իրավատիրությամբ, դու` տիկին Ռիտայի որպիսությունը հարցնելու նպատակով: Բայց դու ինձ չհրավիրեցիր... Այդ ի՞նչ արեցիր կամ այդ ի՞նչ ես անում, ավելի ճիշտ` ինչ-որ բան անո՞ւմ ես: Ամերիկա գնալ-գալն ինչ-որ բան անել չէ, ասուլիս տալը, քո պարագայում, ինչ-որ բան ասել չէ: Ես, օրինակ, նվերներ եմ տալիս, իսկ դո՞ւ: Դու վերցնում ես մարդկանց ժամանակը, բայց դա մի կողմ, դու վերցնում ես մարդկանց հույսը, որը, գիտե՞ս, նրանք քեզ հետ էին կապել կամ դեռ կապում են: Վերցրեցիր եւ գնացիր Ամերիկա ու հիմա եկել ես ու բողոքում ես վիճակից, թե ինչո՞ւ են մարդիկ գնում Ամերիկա: Իսկ գուցե նրանք քո հետեւից են գնում` քեզ ընդօրինակելով, քեզնից հուսախաբ եղած: Դու անգամ ինձ նամակ չես գրում, երեւի չես հավատում, իսկ քանի որ դու չես հավատում, ինչպե՞ս ես պահանջում, որ քեզ հավատան:

Իսկ ինչո՞ւ եմ ես քեզ գրում: Գրում եմ, որովհետեւ քեզ սիրում եմ, ես բոլորին եմ սիրում, անգամ` նրանց, որոնց դու չես սիրում: Սիրելի՛ Րաֆֆի, միշտ հիշիր` երբ մարդկանց ասում ես` բարեւ, նշանակում է, որ պետք է ասես նաեւ ցտեսություն: Գնա, Րաֆֆի՛, իսկ նվերդ /արդեն մոռանում էի/, չնայած դու ինձ նամակ չես գրել, բայց ես քեզ նվեր բերել եմ: Նվիրում եմ քեզ հավատ: Դրա կարիքը չունե՞ս, ժողովուրդը քեզ հավատո՞ւմ է, ուրեմն նվիրում եմ քեզ ժողովուրդ, որը քեզ կհավատա:

Ձմեռ պապ

 

Շարունակելի...