Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:
Կողմերը կարծիքներ են փոխանակել եվրասիական ինտեգրման զարգացման հրատապ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգը:
Պուտինը նշել է, որ Տիգրան Սարգսյանն ակտիվ է աշխատում և շատ հետաքրքիր գաղափարներ ունի:
Տիգրան Սարգսյանն, իր հերթին, նշել է, որ մտադիր է որոշ սկզբունքային հարցեր ներկայացնել, որոնք, իր կարծիքով, կարող են խթանել ինտեգրման խորացումը: «Կարծում եմ` բոլոր երկրները կշահեն դրանից»,- ասել է նա: