Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ԲՀԿ սառեցված անդամ Հրաչյա Ռոստոմյանի հետ:
- Պարոն Ռոստոմյան, ինչպե՞ս եք վերաբերվում մեր հավաքականի պարտությանը:
- Նախ պետք է նշեմ, որ Չեխիայի հավաքականն իրականում հզոր է, բայց միևնույն ժամանակ մերոնց խաղն ընդհանրապես չգոհացրեց ինձ, և թե՛ տակտիկապես, թե՛ ֆիզիկական տվյալներով պարտվեցինք: Ոչ մի տակտիկական մշակում և ոչ մի պատրաստվածություն ես ինքս չտեսա, և հետո, բազմիցս եմ կրկնել ու հիմա էլ եմ կրկնում՝ կարելի է ասել, չունենալով պաշտպանություն, մենք չենք կարող լուրջ հայտ ներկայացնել և լուրջ խաղեր խաղալ: Եթե մարզիչը կտրուկ ճանապարհներ չգտնի պաշտպանությունը ամրապնդելու համար, ապա լավ արդյունք ակնկալել հնարավոր չէ: Ամբողջ խաղի ընթացքում կիսապաշտպանների մոտ գնդակը չէր մնում: Նկատենք, որ մեր անցած տարվա հաջողություններն իսկապես մեր մրցակիցներին մեր խաղերը լուրջ ուսումնասիրելու առիթ են տվել:
- Ի՞նչ եք կարծում, մի՞թե մեր ֆեդերացիայի ղեկավարությունը չէր գիտակցում, որ լավ պաշտպանություն չունենք, թե՞ վերջին մի քանի հաջողությունները ստիպեցին ինքնագոհ և ինքնավստահ դուրս գալ խաղադաշտ՝ հուսախաբ անելով ֆուտբոլասերներին:
- Մի բան կարող եմ ասել, որ մենք պարտավոր ենք և՛ մեր մարզիչներին, և՛ մեր ֆուտբոլասերներին գովել: Մի պարտությունով պետք չէ խաչ քաշել՝ դա կլինի ֆուտբոլիստ, թե ծանրամարտիկ: Նրանցից ցանկացածն էլ, երբ դուրս է գալիս հրապարակ, չի ուզում պարտված լինել: Կրկնում եմ՝ ուղղակի պետք է պաշտպանության հարցը կարգավորել:
- Ըստ Ձեզ՝ միայն պաշտպանությո՞ւնն էր խնդիրը:
- Այո, թերևս միայն դա:
- Ինչո՞ւ պատասխանատուները դա չէին հասկացել մինչ օրս, չե՞ք ասել նրանց:
- Կարծում եմ՝ ֆեդերացիան լուրջ հետևություն կանի և լուրջ քայլեր կձեռնարկի: Մեր մակարդակը չի համապատասխանում, որ այսպիսի պարտություններ ունենանք: Իհարկե, ոչ մի ֆեդերացիա էլ չի ցանկանա, որ պարտություն կրի, և հետո էլ, ես նկատեցի, որ երկրորդ խաղակեսին մեր ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածությունն էլ էր թույլ:
-Ո՞վ է մեղավոր, որ ֆուտբոլիստը ֆիզիկապես լավ պատրաստված վիճակում չէ: Մարզի՞չը:
- Չէ, չէ, պետք չէ ամբողջ մեղքը գցել մարզչի վրա: Մարզիչը խաղը կառուցում է այնպես, որքան խաղացող նա ունի: Հիմա նա լավ պաշտպան չունի, ի՞նչ կարող է անել, կարո՞ղ է ունեցել է և չի դրել:
- Լավ, եկեք հասկանանք՝ ի՞նչն է խանգարում, որ լավ պաշտպաններ ունենանք:
- Խորը չեմ ուսումնասիրել և, առհասարակ, կարծում եմ, որ նաև սերնդափոխությունը մեզ մոտ ուշացավ: Մի խոսքով մեզ մոտ խնդիրները բազմաթիվ են, և մարզիչը պետք է իր մեջ ուժ գտնի:
-Որտեղի՞ց ուժ գտնի, եթե արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել:
- Գտնում եմ, որ դա ամենահեշտ տարբերակն է և միանշանակ հարցի լուծում չէ: Եթե Մորինյոն էլ գա մարզիչ, մեկ է, պաշտպանություն չունենալով՝ ամեն ինչ նույնն է լինելու:
- Ֆեդերացիայի մեղքը չե՞ք տեսնում այս ամենում:
- Չէ, չեմ տեսնում: Եթե հավաքները պատշաճ կազմակերպված չլինեին, տեխնիկական խնդիրները լուծվպծ չլինեին, ապա կտեսնեի:
Հարցազրույցի շարունակությունը կարդացեք թերթում