Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հերթական անգամ բարձր է գնահատել Հայաստանի հավաքականի նախկին ավագ և «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը՝ այս անգամ «Ուդինեզեի» նկատմամբ տարած հաղթանակից հետո: Դավիդե Ֆրատտեսիի գոլը խաղի վերջին րոպեներին օգնեց «Ինտերին» հաղթանակ կորզել (2:1): Այժմ առաջնությունը կրկին նվաճելու համար թիմին անհրաժեշտ է 7 խաղում վաստակել ընդամենը 8 միավոր, այսինքն` տիտղոսը կարելի է ապահովված համարել:
Մարզիչը նշել է, որ Հենրիխ Մխիթարյանն աչքի ընկավ արդյունավետ խաղով ամբողջ խաղի ընթացքում, հատկապես կարևոր էր, երբ նետվեց պաշտպանության ու խանգարեց «Ինտերի» դարպասապահի դեմ դուրս եկած Ֆլորիան Թովենին:
Eurosport-ի վարկածով Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Ինչպես նշում է իտալական ezdni One Football-ը, Մխիթարյանը նաև մեծ ծավալի աշխատանք է կատարել հարձակման գծում՝ ստեղծելով երկու իրական գոլային պահեԼաուտարո Մարտինեսի և Դիմարկոյի համար:
Նա շատ փոխանցումներ է կատարել դաշտի կենտրոնից դեպի հարձակում, ընդ որում` հարձակման գծի համար նրա ճշգրտությունը շատ բարձր է եղել (93%)։
Բացի այդ, չնայած տարիքին, Մխիթարյանն աչքի է ընկել մեծ շարժունակությամբ և լավ վազքով։