|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Այսօր հայտնի է դարձել Իսպանիայում հուլիսի 24-ի երեկոյան գնացքի վթարի հետեւանքով զոհվածների թիվը: Դատակաբժշկական հետազոտության համաձայն` զոհվել է 78 մարդ. տեղեկացնում է Accosiated Press-ը:
Գնացքը վարող մեքենավարը թեեւ հիվանդանոցում է, սակայն դուրս գրվելուն պես ձերբակալվելու է: Պարզվում է` Ֆրանսիսկո Խոսե Գարսոն Ամոն Facebook-ում գլուխ է գովել, թե արագ է վարում գնացքը: Այսպես` այս տարվա մարտին սոցցանցում նկար է տեղադրել գնացքի արագաչափով, որի սլաքը ցույց է տալիս 200 կմ/ժ. արագություն: Նրա ընկերներից մեկը մեկնաբանություն է գրել` խնդրելով արգելակել, ինչին Ամոն պատասխանել է, որ առայժմ սահմանը չի անցել: Իդեպ, այդ լուսանկարը հեռացվել է նրա էջից վթարից անմիջապես հետո: