|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի «Վան» խանութի ավտոկայանատեղիում կայանատեղի համար «Աշտարակ կաթ» ՍՊԸ-ի վարորդն ու առաքիչը վիճել են «Թամարա» ՍՊԸ-ի վարորդի եւ առաքիչի հետ: Արդյունքում, վեճը վերածվել է ծեծկռտուքի, եւ վարորդներն ու առաքիչները երկուսը երկուսի դեմ մենամարտի են բռնվել: Նշված խանութի աշխատակիցները եւ հավաքված մարդիկ ոչ մի կերպ չեն կարողացել հանգստացնել եւ բաժանել «մարտնչող» կողմերին, մինչեւ որ դեպքի վայր են ժամանել իրավապահները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը՝ հավելելով, որ հետաքննություն է ընթանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: