|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Ամեն երեխայի ծնունդով պետությունը 140 հազար դրամ է տրամադրում, որը բուժհաստատություն չի փոխանցվում»,- ասում են Մարալիկի ծննդատան աշխատակիցները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում ծննդատան մոտ։
Աշխատակիցները պնդում են, որ յոթ ամիս է աշխատավարձ չեն ստացել և թեև Առողջապահության նախարարությունը ծննդատունը չլուծարեց, բայց ֆինանսավորվում չի տրամադրում․ «Բացի այդ, տղամարդիկ տանը նստած են, չեն կարողանում մեկնել արտագնա աշխատանքի: Իսկ այդ հարցով պետք է վարչապետը զբաղվի, բայց ինքը տեղում նստած մի հատ չի հետաքրքրվում Մարալիկով: Ինչո՞ւ չի գալիս Մարալիկ, կողքի գյուղերը: 17 գյուղ սպասարկող Մարալիկի ծննդատունը արհեստական պարապուրդի է մատնված, չի ֆինանսավորվում ու մարդիկ ստիպված գնում են ուրիշ բուժհաստատություններ»։
Այս պահին Մարալիկի բժշկական կենտրոնի աշխատակիցները Շիրակի մարզպետի հետ քննարկում են ծննդատան հետագա հարցը։