Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագի` Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձևի քվեարկության հետաձգմանը, նշեց, որ իրենք հետաքրքրվել են, թե ինչն է խնդիրը, և տեղեկացել են, որ դա զուտ ընթացակարգ է:
«Դա պարզապես ընթացակարգ է: Ինձ թվում է, որ Գերմանիայի նախագահի հայտարարությունը բավականին հստակ էր, և ես կարծում եմ, որ նաև Բունդեսթագը շատ խորաթափանց կլինի և հեռատես: Որևէ խոչնդոտ պետք է որ չլինի, ինչքան էլ թուրքական լոբբինգը ուժեղ լինի»,- ասաց Բաղդասարյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ հետաքրքրվել և ճշտել են` որն է հետաձգման պատճառը: «Մենք հետաքրքրվել ենք նրանց ընթացակարգով և տեղեկացել, որ դա նորմալ է, և սրանք ավելի շատ տեխնիկական խնդիրներ են»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Հիշեցնենք, որ Բունդեսթագի` Հայոց ցեղասպանության դատապատման բանաձևի քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 30-ին: