|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երեկ գիշեր հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև:
Ըստ Demokrathaber-ի՝ Էրդողանի նստավայրին մոտ կանգնած աղբյուրները հաղորդել են, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայի Հալեպ քաղաքում իրավիճակն ու Կիպրոսում բանակցությունների զարգացումները:
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև փախստականների հարցին՝ հերթական անգամ մեղադրելով ԵՄ-ին այդ հարցում հարկ եղած պարտականությունները չիրականացնելու մեջ:
Էրդողանը Մերկելից պահանջել է նաև ավելի ակտիվ լինել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում:
Հեռախոսազրույցը նախաձեռնող կողմի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: