Փոխարժեքներ
10 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.58 |
EUR | ⚊ | € 428.4 |
RUB | ⚊ | ₽ 4.447 |
GBP | ⚊ | £ 509.72 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը գրում է․
«Ծնկաչոք խաղաղություն մուրացողին թշնամին նոր պահանջ է ներկայացրել՝ «ՀՀ-ն պետք է ցույց տա իր խաղաղ մտադրությունները՝ հանձնելով ռшզմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին, ովքեր թաքնվում են ՀՀ-ում»։ Խոսքը Արցախի ազատագրումը ղեկավարած եւ ռազմի դաշտում մահապարտի նվիրվածությամբ պայքարն առաջնորդող հայտնի զինվորականների մասին է։ Նաեւ օրեր առաջ ինչ որ ցուցակ էին հրապարակել…
Մաթեմատիկական ճշգրտությամբ թշնամին հաշվել է իշխանությունը պահելու համար բոլոր սրբությունների վրա ոտքերը մաքրող այս ազգակործան պատուհասի ատամները, եւ, չեմ բացառում, որ առաջիկայում հերթական անգամ նոր պահանջ ներկայացնի՝ իրենց հանձնեն բոլոր նրանց, ովքեր Ղարաբաղի փոխարեն Արցախ անվանումն են օգտագործում։
Իսկ մե՞նք…
Գուցե իսկապե՞ս արժանի ենք…»։