Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թուրքիայի նախագահ Էրդողանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում իր ելույթում հիշել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը Թուրքիայում ձերբակալված՝ գերմանական Die Welt-ի լրագրող Դենիզ Յուջելի մասին:
Ըստ T24-ի՝ նա պնդել է, որ Թուրքիայի բանտերում պահվող 149 լրագրողները ավազակ են, երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություն արած մարդիկ և ահաբեկիչ:
«Ձեր քննադատությունները գլխիս վրա տեղ ունեն, բայց ուզո՞ւմ եք կալանավորված լրագրողների անունները տեսնել: Բոլորը ավազակ են, երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություն արած մարդիկ և ահաբեկիչ: Վերջերս ինձ մի ցուցակ ներկայացրեցին: Նայում եմ նրանց հանցանքները՝ Իրաքից Թուրքիա պայթուցիկի ներկրում, ոստիկանական մեքենայի վրա զինված հարձակում, բանկի թալանում…»,- հայտարարել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ ձերբակալված լրագրող Յուջելը «բացարձակ ահաբեկիչ է»: «Գերմանիայի կանցլեր Մերկելը եկավ և պահանջեց նրա վերադարձը: Ասացի, որ դատական համակարգն անկախ է, և 4500 ահաբեկչի ցուցակ նրան ներկայացրի: Ասաց, որ կստուգվի: Ես էլ իմ հերթին նշեցի, որ չեմ կարող միջամտել»,- ասել է Էրդողանը՝ հավելելով. «Դու Թուրքիայի նախագահի դեմ քո դռներն ես փակելու, նրա նախարարներին արտաքսում ես երկրիցդ, Թուրքիայի նախագահին «դիկտատոր» ես անվանելու, և մենք ոչինչ չե՞նք անելու»: