կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-23 16:58
Տարածաշրջան

Թուրքիան Գերմանիային 81 անձի արտահանձնման պահանջ է ներկայացրել

Թուրքիան Գերմանիային 81 անձի արտահանձնման պահանջ է ներկայացրել

Գերմանիայի արդարադատության նախարարության տվյալների համաձայն՝ 2016թ․ հուլիսի 15-ից մինչ օրս Թուրքիան Գերմանային արտահանձնման 81 հայտ է ներկայացրել; «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ նախարարությունը չի մասնավորեցրել, թե այդ անձանցից հատկապես քանիսն են Թուրքիայի կողմից մեղադրվում ահաբեկչության հետ կապի մեջ։

Ըստ Ermenihaber-ի՝ ավելի վաղ՝ 2017թ․ փետրվարին, նախարարության  հրապարակած տեղեկության համաձայն՝ 2016թ․ ընթացքում Թուրքիան Գերմանիայից պահանջել է արտահանձնել հետախուզման մեջ գտնվող 60 անձի, որոնցից միայն 8-ն են մեղադրվում ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ։ Մյուսները հիմնականում մեղադրվում են մարդկանց վիրավորելու և սպանության մեջ։

Գերմանիայի Ձախերի կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Նեուն թեմայի վերաբերյալ իր ելույթում զգուշացրել է, որ Թուրքիայի կողմից որպես ահաբեկիչներ մեղադրվող անձանց ոչ մի դեպքում չպետք է արտահանձնել։ «Ճնշում գործադրելու ինչպիսի միջոցներ էլ որ կիրառի Թուրքիան, դաշնային կառավարությունը չպետք է արտահանձնի այս մարդկանց։ Դրա փոխարեն դաշնային կառավարությունը պետք է ճնշում գործադրի գերմանացի գերիների ազատ արձակման համար»,- ասել է նա։


Հոկտեմբերի 19-ին «TRT World Forum»-ում ելույթ ունեցած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել էր, որ Թուրքիան հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ 4500 գործ է ուղարկել Գերմանիային, սակայն դաշնային կառավարությունը մինչ օրս դրանցից ոչ մեկին չի արձագանքել։

Հիշեցնենք, որ 
Գերմանիայի քաղաքացի` լրագրող Դենիզ Յուջելը, թարգմանիչ Մեշալե Թոլուն և իրավապաշտպան Պետերը Շթոյդները գտնվում են թուրքական բանտերում։