Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-02-02 18:50
Աշխարհ

Էրդողանը տեսախցիկների առաջ ընդհատել է Մերկելին

Էրդողանը տեսախցիկների առաջ ընդհատել է Մերկելին

Թուրքիայում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համատեղ մամուլի ասուլիսի ժաանակ ուշագրավ միջադեպ է գրանցվել։

Թուրքական CNNturk–ի փոխանցմամբ՝  Անկարայում Թուրքիայի նախագահական պալատում մամուլի ասուլիսի ժամանակ Անգելա Մերկելն իր խոսքում օգտագործել է «իսլամիստական ահաբեկչություն» տերմինը, ինչը դուր չի եկել Էրդողանին։

Թուրքիայի նախագահը միջամտել է Մերկելին՝ ասելով. «Ես ուզում եմ մի պարզաբանում անեմ, քանի որ մեր ժողովուրդը տխրում է, երբ օգտագործվում է «իսլամիստական ահաբեկչություն» տերմինը։  Քանի որ ահաբեկչությունն ու իսլամը չեն կարող իրար հետ կապ ունենալ։ Խնդրում եմ այդ արտահայտությունը չօգտագործենք»։

Մերկելը պատասխանել է Էրդողանին. «Կրոնական ազատությունն ինձ համար շատ կարեւոր է ու ժողովորդավարության մի մասնիկն է։  Մենք ամեն ինչ անում ենք, որ Գերմանիայում մուսուլմանները ազատորեն դավանեն իրենց կրոնը։ Բայց «իսլամիստականի» ու «իսլամականի» միջեւ տարբերություն կա։