կարևոր
0 դիտում, 15 տարի առաջ - 2011-08-31 12:44
Քաղաքական

Գալուստ Սահակյանի համար տհաճ է ՀԱԿ-ի հետ երկխոսելը

Գալուստ Սահակյանի համար տհաճ է ՀԱԿ-ի հետ երկխոսելը

Եթե ՀԱԿ-իշխանություն նախատեսված հանդիպման ժամանակ ընթերցվեր կոալիցիայի փաստաթուղթը, ՀԱԿ-ի ներկայացրածը ծիծաղելի կերեւար. այսօրվա ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

Նա կարծիքով` այս փուլում ՀԱԿ-ը ստիպված կլիներ մտածել, թե ինչ քայլեր է հետագայում ձեռնարկելու, իսկ մեծածավալ հանրություն հավաքելն առավել դժվար էր դառնալու։

Ըստ Գ. Սահակյանի` այս ամառն ակտիվ էր, քանի որ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունն էր տեղի ունենում: Նա նշեց, որ քաղաքական ուժերի ակտիվությունը սովորական է, քանի որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են: Իսկ ՀԱԿ-ն անհիմն է համառում` պահանջելով արտահերթ ընտրություններ: Պատգամավորը համարում է, որ ՀԱԿ-ը դժգոհելու տեղ չունի, քանի որ հենց երկխոսությունը նրանց դուրս բերեց քաղաքական ճահճից:

Գալուստ Սահակյանը նշեց նաև, որ իր համար տհաճ է ՀԱԿ-ի հետ երկխոսության նստելը, բայց քանի որ «ժողովրդի մոտ խնդիր կա, այդ իսկ պատճառով էլ պարտավորվում են երկխոսել»: 

Անդրադառնալով ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կալանավորմանը՝ նա նշեց, որ կարելի էր կալանքից ավելի մեղմ տարբերակ գտնել, սակայն ո'չ իր և ո'չ էլ ՀԱԿ-ի խնդիրն է, այլ միայն դատարանինը:

Ինչ վերաբերում է WikiLeaks-ի գաղտնազերծումներին, պատգամավորի կարծիքով` դրանց ուշադրություն դարձնել չարժե, քանի որ  ֆինանսական ճգնաժամից ուշադրությունը շեղելու և տարբեր երկրների խաղերի մեջ ներգրավելու նպատակ ունեն: