Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Այսօրվա եղելություններից որեւէ տեղեկություն չունեմ, առավել եւս, եթե որեւէ բան լինի, արդյունքներ լինեն, կհրապարակվեն»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Գալուստ Սահակյանը:
Այնինչ` նրանից առաջ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, թե այսօր կոալիցիոն ուժերի նիստ է լինելու: Ի պատասխան այս նկատառմանը, Գ. Սահակյանն ասաց, թե երեւի նրանք ավելի ինֆորմացված են, իսկ ինքը` ոչ. ինքը հետախույզ չէ, որ իմանա:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտաշես Շահբազյանի այն խոսքը, թե ՀՅԴ-ն հույս ունի, որ 2013-ին այլ ուժեր են իրենց դիմելու` կոալիցիա կազմելու համար, Գ. Սահակյանը պատասխանեց. «Իրենք միայն հույս են հայտնել, ես հայտնում եմ հույս եւ ջերմություն»:
Այսօր Գալուստ Սահակյանը բարձր տրամադրություն ուներ: