|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկն այսօր դրամատիկ ընթացք կարող է ունենալ: Բացի նրանց, որ ՀՀԿ-ն բոլոր «զենքերը» գործի է դնելու սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ, որպեսզի ջախջախիչ հաղթանակ գրանցի ընդդիմախոսների նկատմամբ, ընդդիմադիր հատվածն էլ քնած չէ:
ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, օրինակ, իր շրջապատում տրտնջացել է, որ առաջիկա եռօրյան իր համար դժոխային է լինելու, որտեղ ինքը պարտադրված նույն շարքում ժամեր է անցկացնելու մարդկանց կողքին, որոնց հետ հիմա «շուն ու կատու» է: ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի՝ նախագահական այցիցի հետո ՀԱԿ-ում նրա անունը լսել չեն ուզում, տիկին ատենապետին դասել են դավաճանների շարքը և մամուլով անգամ պարտադրում են հրաժարվել մանդատից, որը, ըստ իրենց, նրան է բաժին հասել Լևոն Տեր-Պետրոսյանի բարյացակամության շնորհիվ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: