Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե ավելի ծավալվեիք ու գուշակությունների, թուղթուգրերի մասին էլ խոսեիք, դա ավելի հետաքրքիր կլիներ. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՎՍՀԴԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ նա պատրաստվում է համալրել «Համախմբում» կուսակցության շարքերը:
«Ես ասում եմ, որ այդ ամենի հետևում կանգնած է Նարեկ Գալստյանը»,- ասաց նա՝ նկատի ունենալով այն հրապարակումը, որում նշվում էր, թե Լյուդմիլա Սարգսյանը, ընտրություններին ընդառաջ, դեպրեսիայի մեջ է և գնում է գուշակների մոտ:
«Ասեմ, որ դա տղամարդկություն չի: Եթե տղամարդ ես, ու եթե ես քեզ հրապարակային բան եմ ասում, իսկ ես միշտ եմ հրապարակային ասում, թող իր անունից բարձրաձայն ասի, ոչ թե խամաճիկներ վարձի, իբր թե դրանով փորձելու են ինձ վարկաբեկել: Ասեմ, որ ինձ շատ դժվար է վարկաբեկել, որովհետև ես բաց եմ, և բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են, ճանաչում են այնպես, ինչպես ես կամ»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ այդ համատեքստում է նաև «Համախմբում» կուսակցությանը միանալը:
«Ես առայժմ որևէ կուսակցության չեմ հարում, ես փորձում եմ հասականալ՝ ինչ ձևաչափեր կձևավորվեն: «Ես» ասելով` նկատի ունեմ ՎՍԴՀԿ-ն, որից հետո մենք կորոշենք, թե ինչ կերպով ենք մասնակցություն ապահովելու ընտրական գործընթացում, իսկ «Համախմբում» կուսակցության կամ մեկ այլ կուսակցության հետ կապված` ես բոլոր խմբակցություններում ունեմ ինձ համար նախընտրելի մարդիկ, որոնց հետ շփումը հաճելի է: Ինչ վերաբերում է «Համախմբում» կուսակցությանը, ասեմ, որ Ստեփան Մարգարյանն իմ ընկերն էր մինչև ԱԺ մտնելը և շարունակում է ընկեր մնալ՝ անկախ մեր քաղաքական տարբեր մոտեցումներից, հետևաբար` ընկերություն ու մարդկային հարաբերությունները երբևէ պետք չէ շփոթել քաղաքական համագործակցությունների հետ»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ այս փուլում փորձում է հասկանալ, թե նախընտրական շրջանում ինչ ձևաչափեր կլինեն: