|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
ՓՄՁ-ների մասով վարչապետի հանձնարարականը կատարվում է. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը` պատասխանելով հարցին` արդյո՞ք ՊԵԿ-ն իրականացնում է Կարեն Կարապետյանի հանձնարարականը` հնարավորինս «ձեռք չտալ» ՓՄՁ-ներին:
Նրա խոսքով` ՓՄՁ-ների մասով ՊԵԿ-ը հսկողական գործիքակազմ չի կիրառում, որովհետև ՓՄՁ-ները, բյուջետային եկամուտների ապահովման տեսանկյունից, էական դերակատարություն չունեն: Նրանց մասնակցությունը եկամուտներին, 9 ամսվա բյուջեի կտրվածքով, 1,4 տոկոս է կազմում:
Վախթանգ Միրումյանը պատասխանեց նաև ՊԵԿ-ում կադրային փոփոխությունների ու կրճատումների մասին հարցին` ասելով, որ շատ բնական է, որ նոր ղեկավարն իրականացնում է նոր նշանակումներ, իսկ նրանք, ովքեր չեն համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին, կրճատվում են: