|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր Հայաստանի տնտեսական մարտահրավերների մասին խոսելիս ՀՀ էկոնոմիկայի ՎԶԵԲ գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը լրագրողներին ներկայացրեց այն գործոնները, որոնք խանգարում են ՓՄՁ ոլորտի զարգացմանը:
Ըստ նրա` հիմնական խոչընդոտը սկսվում է սահմանից` մաքսազերծումից, որտեղ գործում է «հսկիչ գին» կոչվող չարիքը, և առօրյա գործունեություն իրականացնելիս խնդիրներ են ծագում առևտրով զբաղվող փոքր բիզնեսի համար, ընդ որում` ՓՄՁ-ների 80 տոկոսը Հայաստանում զբաղված է առևտրով:
Հայաստանում զարգանում է սուպերմարկետների ու հիպերմարկետների ցանցը, որոնք իրենց առկայությամբ խոչընդոտում են ՓՄՁ աշխատանքներին` փոքր խանութները փակվում են և չեն կարողանում աշխատել:
«Քաղաքականությունն այնպես պետք է տարվի, որ հիպերմարկետները լինեն ոչ բնակելի հատվածներում, իսկ բնակելի հատվածներում կարողանանք ունենալ փոքր խանութներ, կրպակներ, ՓՄՁ դաշտում գործող սուպերմարկետներ: Եվ խոշոր ներկրողներն են հիմնականում խոշոր հիպերմարկետների սեփականատերերը, և շղթան էլ ավելի բարդանում է առօրյա գործունեության մեջ, քանի որ նրանք սկսում են խոչընդոտել այն ՓՄՁ-ներին, որոնք փորձում են մատակարար հանդիսանալ փոքր ՓՄՁ-ների համար»,- ասաց Գևորգ Պողոսյանը: