կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-05 11:48
Տնտեսական

Կառավարությունն աջակցելու է ՓՄՁ-ներին

Կառավարությունն աջակցելու է ՓՄՁ-ներին

Այսօր կառավարության նիստում հաստատվեց «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015 թ. ծրագրի իրականացման ժամանակացույցը:

 

Ծրագրի իրականացումը նպաստում է նոր ՓՄՁ-ի սուբյեկտների և դրանց միջոցով նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործող ՓՄՁ-ի սուբյեկտների մրցունակության բարձրացմանը, ցածր տնտեսական ակտիվությամբ առանձնացող տարածաշրջաններում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը, երկրի համախառը ներքին արդյունքում, ինչպես նաև այլ մակրոտնտեսական ցուցանիշներում ՓՄՁ-ի սուբյեկտների տեսակարար կշռի հետագա ավելացմանը:

 

«Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2014 թվականի ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ 2014 թվականին ֆինանսական և ներդրումային աջակցության, տեղական և տարածքային տնտեսական զարգացման, ոլորտային (արդյունաբերական համակարգերի կառուցմանն) աջակցության, տեղական արտադրանքի արտահանմանն աջակցության և ՓՄՁ-ի սուբյեկտների միջազգային համագործակցության ընդլայնման ապահովման, սկսնակ գործարարների ու կանանց ձեռներեցությանն աջակցության ուղղություններով, ինչպես նաև գործարար ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն կցուցաբերվի Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում շուրջ 6200 սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին` ապահովելով շուրջ 15000 աջակցության թվաքանակ:

 

Ծրագրով նախատեսված ծրագրային միջոցառումներն (ուղղություններն) են` ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ենթակառուցվածքների պահպանում և ամրապնդում, գործարար ուսուցողական աջակցություն (կարողությունների զարգացում), գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն , ֆինանսական և ներդրումային աջակցություն , վարկային երաշխավորումների տրամադրում սկսնակ ՓՄՁ սուբյեկտներին, տեղական տնտեսական զարգացում, ոլորտային բիզնեսների աջակցություն, կանանց ձեռներեցության աջակցություն, տեղական արտադրանքի աջակցություն, միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի իրականացում: