Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ սեպտեմբերին իր կողմից հնչեցված մի հանձնարարականի` ասելով, որ այն վերաբերում էր ՓՄՁ-ներին, և ՓՄՁ սուբյեկտներն այդ հանձնարարականը սխալ են ընկալել ու մեկնաբանել:
Մասնավորապես` սեպտեմբերին վարչապետը հանձնարարել էր ՊԵԿ-ին` հարկային ստուգումներ իրականացնել բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, իսկ ՓՄՁ-ներին անդրադառնալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, սակայն ՊԵԿ-ն ահազանգում է, որ մեծաթիվ հարկ վճարող սուբյեկտներ ոչ համարժեք են ընկալել ու մեկնաբանել այդ հանձնարարականը: Առկա են հետևյալ բացասական երևույթները՝ իրացման շրջանառության, գների, աշխատողների թվաքանակի թերհայտարարագրում, ապրանքների մատակարարում առանց հաշվարկային փաստաթղթերի, ծախսերի ուռճացված թվերի ներկայացում , ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտում:
«Հարկ եմ համարում պարզաբանել, որ, այսպես կոչված, մեղմ վարչարարությունը կարող է և պետք է վերաբերի բացառապես օրինապահ հարկ վճարողներին, և հարկերից խուսափելու ցանկացած դրսևորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի: Այդ կապակցությամբ ՊԵԿ-ին հանձնարարվում է հսկողություն սահմանել այս երևույթների նկատմամբ՝ կիրառելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործիքները և յուրաքանչյուր եռամսյակ տեղեկատվություն ներկայացնել ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությանը՝ արձանագրված խախտումների վերաբերյալ, պարբերաբար հրապարակել ինչպես օրինապահ, այնպես էլ խախտումներ թույլ տված հարկ վճարղների տվյալները»,- ասաց վարչապետը:
Նա հավելեց նաև, որ այն հարկ վճարողներին, որոնք ՊԵԿ-ին առցանց հասանելի կդարձնեն իրենց հաշվապահական տվյալները և կամավոր կուղղեն ՊԵԿ-ի կողմից արձանագրած խախտումները, չներառեն տարեկան ստուգումների ծրագրում: