|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում շարունակվում է բանակում փոխհատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը: Պատգամավորները հանդես են գալիս ելույթներով:
Ելույթ ունեցավ նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Նա հայտարարեց, որ 1000 դրամների շուրջ աղմուկը իր համար զարմանալի է ու ցավոտ: Պատգամավորի համոզմամբ` աղմուկ հանողը աղմուկ է հանում, ծառայողն էլ լուռ ծառայում է:
«Ես չգիտեմ ավելի կարևոր բան, քան բանակի, զինվորի կողքին լինելն է»,- ասաց Շուշան Պետորսյանը:
Նրա խոսքով` այս նախագիծը երկարաժամկետ լուծումներ է ապահովում զինվորի համար, իսկ անվստահության խնդիրը կարելի է լուծել հասարակական վերահսկողությամբ ու թափանցիկությամբ: «Մենք պարտք ունենք զոհվածների ընտանիքների ու հաշմանդամ դարձած զինվորների առաջ: Ո՞ւմ է ձեռնտու, որ այս օրենքը տապալվի, պաշտպանության նախարարությա՞նը, օրենսդիրների՞ն»,- հարցրեց պատգամավորը:
Նա կեղծ համարեց որոշ պատգամավորների կրակոտ ելույթները: «Ստանիսլավսկին գուցե հավատար այդ վիրտուոզ ելույթներին, բայց ես չեմ հավատում»,- ասաց Շուշան Պետրոսյանը: