Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ, երբ ԱԺ-ում քննարկվում էր կառավարության ծրագիրը, դեռևս մինչ Նիկոլ Փաշինյանի էմոցիոնալ ելույթը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը բոլորի համար անսպասելի թերթ էր կարդում կամ թերթում, մասնավորապես` «Հայկական ժամանակ»:
Լրագրողները մի պահ մտածեցին, որ Առաքել Մովիսիսյանը փոխել է իր իմիջը, սակայն քիչ անց` Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ, նա, այնուամենայնիվ, չկարողացավ զսպել իրեն ու սկսեց տեղից բղավել` փորձելով պաշտպանել այն մարդկանց, ում դեմ խոսում էր Նիկոլ Փաշինյանը:
Երեկ, երբ Շմայսից փորձեցինք հետաքրքրվել` այդ ի՞նչ էր պատահել, որ լեզվակռիվ սկսվեց իր և Նիկոլ Փաշինյանի միջև, նա պատասխանեց. «Լավ անցանք, չեմ ուզում դրա մասին խոսեմ»:
Այսօր, երբ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանն էր էմոցիոնալ և ընդդիմադիր ելույթ ունենում, Շմայսը կրկին չդիմացավ, տեղից ըմբոստացավ, թե` երբ ՕԵԿ-ը կոալիցիայում էր, լա՞վ էր: Այսօր կրկին հետաքրքրվեցինք` ի՞նչ է պատահել նրա հետ այս երկու օրը` լեզվակռվի մեջ է մտնում պատգամավորների հետ` աղմուկ առաջացնելով դահլիճում, կրկին խուսափեց պատասխանից. «Էսօր տրամադրություն չունեմ, մի խոսացրեք»: